Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քննարկում-միջոցառում` Հայաստանի ազգային պատկերասրահում

Քննարկում-միջոցառում` Հայաստանի ազգային պատկերասրահում
11.11.2015 | 14:37

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Զարդարյանի աշխատանքների ընթացիկ ցուցադրության սրահում, կկազմակերպվի հայ նշանավոր գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի ցուցահանդեսի քննարկում։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից. հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից գործող ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու): Այդ օրը այցելուները հնարավորություն կունենան զրուցելու ցուցադրվող աշխատանքների, վարպետի մյուս ստեղծագործությունների, առհասարակ արվեստի և այլ հարցերի շուրջ:
Քննարկում-միջոցառմանը հրավիրվում են բոլոր արվեստասերները, մշակութային գործիչները, ուսանողները: Քննարկման մասնակիցների համար մուտքն ազատ է: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև նոյեմբերի 24-ը։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ